Հանձնվել է Արցախի ՊԲ-ի 66 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ

Հանձնվել է Արցախի ՊԲ-ի 66 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Հոկտեմբերի 7-ի դրությամբ՝ խաղաղապահներին է հանձնվել ավելի քան 110 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ՀՕՊ 124 միջոց, ինչպես նաև շուրջ 66,1 մլն զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուս խաղաղապահների ևս մեկ դիտակետ կդադարեցնի իր գործունեությունը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial