Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրու  «Շիրակ» օդանավակայանում

Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 41-ամյա Վարդան Գ.-ն: Նա մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարդան Գ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial