ՀՀ-ն ՌԴ-ի ու Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների բարդ նմուշների փորձաքննություն

ՀՀ-ն ՌԴ-ի ու Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների բարդ նմուշների փորձաքննություն

ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության, Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների բարդ նմուշների փորձաքննությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», — ասաց նախարարը՝ հրաժարվելով նշել, թե քանի ընտանիք է այս պահին սպասում այդ գործընթացին:

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ու հայտնաբերման գործընթացներին զուգահեռ տեղի են ունենում նաև մարմինների նույնականացման ԴՆԹ փորձաքննություններ: Մեկ ամիս առաջվա տվյալներով՝ մոտ 210 աճյունի փորձաքննությունը դժվարացել էր՝ ելնելով դրանց վիճակից: Այդ տվյալները, սակայն, փոփոխվում են:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial