Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: