Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել

Հունվարի 10-ին` ժամը 17:44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։33-ին։ Այրվել է ավտոմեքենան:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial