Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 1-ին, ժամը 4-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին, ծառին և էլեկտրասյանը: Երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 17.20-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 3-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 20.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի կամրջի մոտ, իրար են բախվել «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Մարտունիի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 20.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 20-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում իրար են բախվել «Մերսեդս ՋԻ» և «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենաներ: «Շեվրոլե Վոլտի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 23.20-ին, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial