Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի

Նախօրեին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին։

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Վաձիմա քաղաքը, որտեղ նաև 7-հարկանի շենք է փլուզվել։ Այստեղ վերջին տվյալներով զոհվել է 15 մարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 200 շենքերում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են վերցվել։

Նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Բացի այդ, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել, ուստի տուժածների ու զոհերի թիվը կարող է փոփոխվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial