Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Տուժածներ Զ․ Չ․-ն և Վ․ Յ․ Ս․-ն շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել են առաջին բուժօգնություն. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
«Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ: