Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը

Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը

Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն:

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։ Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial