Արցախում մոտ 100 զոհվածի մարմին գտնվում է Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչ կա: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:
Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների»,-գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն՝ ողջ են, գերության մեջ, թե մահացած:
«Ադրբեջանական զինված ծառայողները ամբողջությամբ խափանել են կապը, ինչն խիստ դժվարացնում որևէ հարցի լուծում։
Նշվածին ավելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները։
Վերջապես, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանված են իրենց տներից, պատմական բնակավայրերից:
Այս ամենը ադրբեջանական մտադրված քաղաքականություն է, որ հայատյացությունից` սկսած մարդկանց խոշտանգելով ու սպանություններով մինչև այսպիսի անմարդկային տառապանքներ»,-գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպանը: