Մեքսիկայի հյուսիսարևմտյան Սոնորա նահանգի Բակում քաղաքում ուրբաթ 7 մարդկային գլուխ է հայտնաբերվել շարժական սառնարանում:
Նահանգի դատախազության տվյալներով՝ հայտնաբերված գլուխները պատկանում են 25-40 տարեկան տղամարդկանց: Այնտեղ նաև մեկ ձեռք և մեկ ոտք է հայտնաբերվել:
Վերջին 20 ամսում Բակում փոքր քաղաքում արդեն 150 մարդ է սպանվել: ԱՄՆ-ի հետ սահմանակից Սոնորա նահանգում 7 ամսում ավելի քան 650 մարդ է սպանվել, ինչը պայմանավորված է հարևան երկիր թմրանյութերի մատակարարումների նկատմամբ վերահսկողություն սահանելու հարցում թմրակարտելների միջև ծավալվող պայքարով: