Նախագահը և վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել են  արտահերթ ընտրությունների անցկացմանը

Նախագահը և վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել են արտահերթ ընտրությունների անցկացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial