«Նոյեմբերյան» ԲԿ–ում նորածին է մահացել է․ նրա 22-ամյա մայրը ծանր վիճակում է

«Նոյեմբերյան» ԲԿ–ում նորածին է մահացել է․ նրա 22-ամյա մայրը ծանր վիճակում է

Մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են, և դրա մեջ մեղադրում է բժիշկներին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։ Արթուր Ա․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial