Շուշիի մերձակայքում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ՌԴ ականազերծման խմբի սպա է մահացել, ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Շուշիի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյունէ տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելու ժամանակ մահացել է:
Զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, նշել են ՌԴ ՊՆ-ում: