Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է, բայց թեժ մարտեր չկան. Արցախի ՊՆ

Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է, բայց թեժ մարտեր չկան. Արցախի ՊՆ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը:  Հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից․

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է:

Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», — նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial