Ավոկադոն համեղ է տարատեսակ աղցաններում, բացի այդ, վաղուց հայտնի է, որ այն առողջության համար օգտակար ճարպեր է պարունակում: Այժմ գիտնականները բացահայտում են, որ ավոկադոն կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:
Daily Mail-ի հաղորդմամբ` կանադացի գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է, որ յուղալի մրգի ճարպը կարող է պայքարել միելոիդ լեյկոզի դեմ, որը հիվանդության հազվադեպ, բայց մահացու տեսակ է:
Ավոկադոյի ճարպային մոլեկուլները քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները, որոնք հիվանդության հիմքն են, քանի որ վերածվում են անբնական արյան բջիջների: Ամբողջ աշխարհում քիչ դեղեր կան, որ քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները:
Հետազոտությունների ֆոնին՝ գիտնականները հույս ունեն ավոկադոյից դեղեր ստեղծել, որը մի օր կերկարաձգի միելոիդ լեյկոզով հիվանդների կյանքի տևողությունն ու որակը: