Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում․ վաղ առավոտյան 6,4, այնուհետև 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ

Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում․ վաղ առավոտյան 6,4, այնուհետև 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ

Աֆղանստանի Հերաթ նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ նշելով, որ հաջորդել է 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս 2 երկրաշարժ:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ 4,7-ից մինչև 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Աֆղանստանի Հերաթի տարածքի մերձակայքում, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2400 մարդ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial