Ուկրաինայի հակահարձակումն ամբողջովին ձախողվել է. Պուտին

Ուկրաինայի հակահարձակումն ամբողջովին ձախողվել է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ սուբյեկտների համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն ամբողջովին ձախողվել է:

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին հարվածներով փորձում են շեղել ուշադրությունը ռազմաճակատում լիակատար ձախողումից: Նրա խոսքով՝ այժմ նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական ուժերի ձեռքում է. այդպես շարունակվելու դեպքում Ուկրաինայի պետականությանը կարող է անդառնալի հարված հասցվել:

ՌԴ նախագահի խոսքով՝ Արևմուտքում և Ուկրաինայում բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը չի հրաժարվի իր գրաված տարածքներից:

Պուտինը նաև նշել է, որ եթե մեկ ու կես տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, «ամեն ինչ կավարտվեր»:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial