Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:
«Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա: Մենք որպես Թուրքիա աջակցում ենք դրան»,-ասել է նա: