Շառլ Ազնավուրի անվան արվեստիի ու մշակույթի պետական քոլեջի ուսանողները միացել են բողոքի ակցիային։
«Մենք դասադուլ ենք հայտարարել քոլեջում, ոչ ոքի չենք ստիպել, խաղաղ կերպով դասադուլ ենք հայտարարել։ Քոլեջի տնօրինությունը մեզ ասաց, որ հանրահավաքին միանալը ձեր իրավունքն է, չեն խոչընդոտել, ասել են կարող եք գնալ ու մասնակցել։
Եթե Արցախը վերցրել են, Երևանը կվերցնեն ու կվերցնեն։ Չի լինելու այդ խաղաղության դարաշրջանը, դա մանիպուլյացիա է»,- ասաց ուսանողներից մեկը։
Ուսանողներից մյուսն էլ ասաց, որ չեն պատկերացնում այդ խաղաղությունը նման իրավիճակում։
«Ես կորցրել եմ չորս եղբայր, ես զգում եմ դա ինչ ցավ է, Սոթքում ու Սյունիքում ես եղբայր եմ կորցրել։ Մեր կառավարությունը ոչ մի խաղաղություն չի կարող ապահովել մեզ համար։ Ես վստահ եմ, եթե Արցախը տվել են Հայաստանը կտան ու կտան, Սոթքը ու Սյունիքն էլ կտան»,- ասաց բողոքի ակցիային միացած մեկ այլ ուսանող։
Նշենք, որ մի շարք համալսարանների ուսանողներ միացել են բողոքի ակցիային և սկսել են դասադուլ։