Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ տեղի ունեցած ռումբի պայթյունից չորս մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Մարավի քաղաքում:
Պայթյունը խուճապ է առաջացրել հավաքված հավատացյալների շրջանում. պայթյունի հետևանքով հիսուն մարդ հոսպիտալացվել է, գրում է The Guardian-ը:
Իշխանությունները կատարվածը որակել են իսլամիստական ահաբեկչություն: