Պաշտպանության նախարարությունից հերքում են Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

Պաշտպանության նախարարությունից հերքում են Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը:

NEWS.am-ին այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»,- հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ լրատվամիջոցի, շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել։

Աղբյուրը տեղեկացրել էր նաև, որադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial