Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով․ Փաշինյան

Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով․ Փաշինյան

ՀՀ-ն կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և այս հարցով ՀՀ-ին մեղադրելու որևէ հիմք չկա։

Այս մասին Եվրախորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Ադրբեջանը։

«Բացի այդ, Մեղրիի երակթուղին կկապի ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանի, Ադրբեջանի հարավարևմտյանը՝ Նախիջևանի, Հայաստանը՝ Թուրքիայի, Ադրբեջանը՝ Թուրքիայի, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի, արևելքը՝ արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ»։ Փաշինյանի կարծիքով, սակայն, այս նախագիծն ավելի շատ տարածաշրջանային է։

Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունն իր տարածքով։

«Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է՝ տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, ՀՀ նորանոր տարածքներ օկուպացնելու կամ ՀՀ-ն շրջափակման մեջ պահելու համար»,- եզրափակեց նա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial