Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետով։
Հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
ՊԵԿ-ը հավելում է, որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչը կարող է հանգեցնել մեծ հերթերի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բագրատաշեն»-ում կուտակումներ են։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։