Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված տեսանյութի մասին և հաստատում է, որ տեսանյութում պատկերավածները հայ զինծառայողներ են, որոնք դուրս են բերվում Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերից՝ ռուս խաղաղապահների շնորհիվ։
«Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,– ասվում է ՊՆ պարզաբանման մեջ: