Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։
Արցախի հանրային հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․
«ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողությունները։ Դրանց շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։
Ուժերն անհավասար էին, որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։ Իմ նպատակը, որպես Արցախի նախագահ այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,-ասել է Շահրամանյանը։
Նա պատմել է, որ ստիպված էր ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք իր հետ ծանոթ են եղել և լիազորված են եղել Արցախի հետ ուղիղ կապ ունենալ։