ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ ազատագրել են Մարյինկա բնակավայրը», — ասել է նախարարը:

Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական զորքերի գնդակոծությունից:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial