ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները

ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի. նոր քայլ համագործակցության զարգացման համար: 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի հնարավորինս շուտ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար: Բացի այդ, արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը», — ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial