Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի. ՆԳՆ

Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկություններ է ներկայացրել։

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial