Սաստիկ փոթորկի՝ Ղրիմի Հանրապետությանը հասցրած վնասի հաստատված չափը գերազանցել է 1,3 միլիարդ ռուբլին, հայտարարել է շրջանի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։
«Այս պահի դրությամբ, գործադիր մարմինների տվյալներով, արդեն հաստատվել է 1 միլիարդ 349 միլիոն 27 հազար 855 ռուբլու վնաս»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Կոնստանտինովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի հարավը պատուհասած փոթորիկը ավերիչ հետևանքներ է ունեցել. ամենալուրջը եղել է Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։