Երեկ` դեկտեմբերի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող էլեկտրակայանի հին կաթսայատան մոտ այրված մարդ կա ընկած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ փրկարարները փոսից դուրս են բերել դին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է. մահացածին սպանել և հետո այրել է Գյումրի քաղաքի բնակիչ` 44-ամյա Արթուր Գալստյանը, որը նույն օրը ժամեր անց հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, հետո տեղափոխվել քննչական բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։