Սպանություն Գյումրու Մուշ-2 թաղամասում. տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպանություն Գյումրու Մուշ-2 թաղամասում. տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 15-ին, ժամը 14.39-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում աղմուկի ու վիճաբանության ձայն է լսվում, ոստիկանների միջամտության կարիք կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է վեճի մասնակիցներից 36-ամյա տղամարդու դին՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 27-ամյա տղամարդու՝ նախաբազկի կտրած-ծակած վերքով և 32-ամյա կնոջ՝ պարանոցի կտրած-ծակած վերքով: Վիրավորները սպանվածի կինն ու ազգականն են։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու Մուշ-2 թաղամասի 33-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 36-ամյա տղամարդուն, որը մահացել է։ Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածներին ևս նույն անձն է մարմնական վնասվածքներ պատճառել։ Մուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 33-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Գյումրու Գորկու փողոցում ու բերման է ենթարկվել բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Կատարվածի հանգամանքներն ու շարժառիթը պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial