Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վերին Լարսի ճանապարհը կրկին փակվել էր բեռնատարների համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչի հետևանքով հազարավոր բեռնատարներ էին կուտակվել։ Դրանք թվում կար 1500 հայկական բեռնատար։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial