Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Վին Դիզելի նախկին օգնականը, որը նրա հետ աշխատել է «Ֆորսաժ 5»-ի նկարահանման հրապարակում, հայց է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, որ դերասանը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Աղջկա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին։ Օգնականի պարտականությունները ներառում էին դերասանին երեկույթներին ուղեկցելը, ինչպես նաև ֆոտոսեսիաներին մասնակցելը։
Հայցադիմումում նշվում է, որ հենց որ մարդիկ դուրս են եկել Դիզելի սենյակից, նա բռնել է օգնականի դաստակներից, սկսեց դիպչել նրա կրծքերին և համբուրել նրան՝ չնայած կանգ առնելու խնդրանքին։ Դեպքից մի քանի ժամ անց դերասանի քույրը և նրա ընկերության ղեկավարը զանգահարել են օգնականին և աղջկան հայտնել, որ նա հեռացվել է աշխատանքից։