Տեսողության համար ամենաօգտակար հատապտուղը

Տեսողության համար ամենաօգտակար հատապտուղը

Էնդոկրինոլոգ Սվետլանա Շչեգլովան թվարկել է մրգերն ու հատապտուղները, որոնք ապահովում են օրգանիզմի առողջությունը ցանկացած տարիքում. հաղորդում է «А теперь внимание!» պորտալը։

Օգտակար նյութերի պարունակությամբ առաջատարը հապալասն է։ Այս հատապտուղները հարուստ են անտոցիանով, որն օգնում է բարելավել տեսողությունը և ուղեղի աշխատանքը: Բացի այդ, հապալասը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք մաքրում են օրգանիզմը ազատ ռադիկալներից։

Անհրաժեշտ է նաև ավելի հաճախ օգտագործել ազնվամորի, քանի որ այն ունի վիտամին C-ի բարձր խտություն։

Շչեգլովան նշել է, որ նուռը, խնձորը, նարինջը և բանանը լավացնում են մարսողությունը և նպաստում սրտանոթային և նյարդային համակարգերի կայուն աշխատանքին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial