Փաշինյանը Կազանում անդրադարձել է գերիների վերադարձի խնդրիրն

Փաշինյանը Կազանում անդրադարձել է գերիների վերադարձի խնդրիրն

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Կազանում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

«Ես ուզում եմ հատկապես նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է »,- ասել է Փաշինյանը և հիշեցրել՝ ներկայում ընթանում են եռակողմ հանձնաժողովի աշխատանքները, որոնք գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետով սահմանված պարտավորությունները… Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձին»,- շեշտել է Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին «այն ջանքերի համար, որոնք երկիրը գործադրում է այս հարցը լուծելու համար»:

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial