ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը «Լուրերին» ասաց, որ փլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:
Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է:
Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել