Քաղաքացին հայտնվել էր կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում. փրկարարները հասել են օգնության

Քաղաքացին հայտնվել էր կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում. փրկարարները հասել են օգնության

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման հետևանքով քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4 մ) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացի Ս․ Հ․-ն (ծնված 1962 թ․) կիսով չափ հայտնվել է հողաշերտի մեջ (մոտ 1 մ)։

Փրկարարները տուժածին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial