Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

ՈՒշադրություն

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ` ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial