Ադրբեջանական դիրքերից կրակել են Ներքին Սզնեք գյուղի ցորենի դաշտում աշխատող բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից կրակել են Ներքին Սզնեք գյուղի ցորենի դաշտում աշխատող բնակչի ուղղությամբ

Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի Դրավուն աղբյուր կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial