Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել քաղաքացիական անձանց վրա, կա մեկ զոհ և վիրավորներ. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել քաղաքացիական անձանց վրա, կա մեկ զոհ և վիրավորներ. Արցախի ԱԱԾ

Այսօր Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial