Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը գյուղամիջում հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական կողմի կրակոցից:
Նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վիրաբուժության բաժնի հերթափոխային բուժքույրը՝ նշելով, որ Սեփխանյանն իրեն լավ է զգում:
«Նա հրազենային վնասվածք է ստացել աջ ոտքի ծնկի հատվածում: Կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն: Կատարվել է բժշկական միջամտություն, քաղաքացին իրեն լավ է զգում»,- ասաց բուժքույրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։
Այս մասին նա վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:
Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրում է վարչապետ Փաշինյանը։