Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սարսափելի հաղորդագրություններ է ստանում ադրբեջանական ինֆորմացիոն տեռորի մասին, որն ակտիվորեն վարվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես X-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ-ը, ադրբեջանական տելեգրամյան ալիքները կոչ են անում հայտնաբերել, սպանել, կտտանքների ենթարկել ու բռնաբարել Արցախում անհետ կորածներին` անգամ դրա դիմաց գումար առաջարկելով։
«Անհետ կորած մարդկանց շատ հարազատներ, ովքեր առանց այն էլ գտվում են խոցելի հոգեբանական վիճակում, բողոքում են, որ Ադրբեջանը ահաբեկում ու սպառնում է նրանց զանգերի ու տեքստային հաղորդագրությունների միջոցով։
Սա հայատյացության ու ազգային հողի վրա ատելության ևս մեկ դրսևորում է, որն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունը անվտանգության ոչ մի երաշխիքներ չի ստանա, եթե հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ», — նշում է ՄԻՊ-ը։