Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի տարածք տեղափոխման մասին:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկում, նրան ցուցաբերվել է բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։