Հայ բնակիչների բռնի տեղահանման մասին Ֆրանսիայի պնդումները հակասում են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տվյալներին։ Iravaban.net-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ Ֆրանսիան երբեք չի մտահոգվել ադրբեջանցիների զանգվածային «տեղահանությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) , ռազմական «հանցագործությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) և «սպանությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) մասին։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, դա բռնի տեղահանում էր։