Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Սեփխանյանը կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։
Այս մասին նա վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:
Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրում է վարչապետ Փաշինյանը։