Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին:

Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial