Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ 17 Սեպտեմբերի, 2023 Դիտվել է- 80 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։ Կիսվել սոցիալական ցանցերում