Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վարդանյանը նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։ Նա կկարողանա հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին Հակարի կամուրջի մոտից ձերբակալել էին։