Բաքուն որոշակի փուլում կարող է խաղաղ համաձայնագիր ստորագրել Երևանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խաղաղության համաձայնագիր է: Այսինքն՝ երբ մի երկիր հաղթել է մեկ այլ երկրի և ստորագրված փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է: Բայց որոշակի փուլում Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ», — ասել է Ալիևը ուրբաթ արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում: